Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ապրես, Վարդան, վերագնահատում եմ քեզ

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Ապրես, Վարդան, վերագնահատում եմ քեզ
19.01.2013 | 15:22

Ես մեր հոյակապ էպոսը հասկանում եմ որպես մեր լուսավոր նախնիների՝ Քրիստոսից առաջ ունեցած աստղագիտական, տոմարական, միհրապաշտական պատկերացումների վերարտադրություն: Օրինակ, երբ էպոսում ասվում է, որ մի հսկա առյուծ էր լույս ընկել, փակել էր հացի ճանապարհը և Սասունը սովի էր մատնել, դա հստակորեն նշանակում է, որ օգոստոս ամիսն է, Արևը մտել է Առյուծ համաստեղություն, ցորենի արտերը հասունացել են, իսկ մարդկանց հացի պաշարները՝ սպառվել: Առյուծի դեմ կռվի է դուրս գալիսՄեծ Մհերը, ճղում, երկու կես է անում նրան: Մի կեսը դնում է ճանապարհի մի կողմը, մյուսը՝ այն կողմը: Այսինքն՝ օգոստոսի կեսն է արդեն, Արևն Առյուծ համաստեղության մեջտեղում է, համաստեղության կեսն իջել է հորիզոնի գծից (հանդերձյալ աշխարհ՝ ստորերկրայք տանող ճանապարհ) ներքև, իսկ մյուս կեսը գծից այս կողմ է, այսինքն՝ երևում է: Տոմարական, աստղապաշտական առումով դա նշանակում է, որ Միհր - Մեծ Մհերն արդեն սպանել է Առյուծին. ժամանակն է հնձել ցորենի արտերը և հաց ամբարել: Եվ իրականում էլ, ինչպես հնում, այնպես էլ հիմա, օգոստոսի կեսերին հայ հողագործը ցորենի արտը հնձած, վերջացրած է լինում: Բայց Վարդան Սեդրակյանն էպոսի այս դրվագին քաղաքական ենթատեքստ է տալիս, լրագրողներին բացատրելով, թե Սասունի տերերը շատ լավ էլ գիտեին, որ առյուծն իրենց թշնամին է, բայց լավ էլ հասկանում էին, որ հեշտ չի լինելու նրանից ազատվելը ու սպասում էին, որ ժամանակը գա, և առյուծին հաղթող հայտնվի: Ապա ավելացնում է, որ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ: Գիտե՞ք, այս միտքը, որքան էլ անձնական, բայց ինձ դուր է գալիս, մանավանդ երբ գլխի եմ ընկնում, թե որ ուսուցչից է սովորել: Ապրես, Վարդան: Մի պահ եղավ, երբ ես թերագնահատեցի քեզ, բայց հիմա վերագնահատում եմ: Հիմա հասկացա, թե ինչ տեղ է քեզ վերապահված մեր քաղաքական համարյա անգույն ներկապնակում: Հաստատ գիտես, որ նախագահ չես դառնա, բայց քեզ թույլ կտան ժամանակ առ ժամանակ ասել բաներ, որ նախագահներին երբեք հարիր չի լինի ասելը:

Դիտվել է՝ 5595

Մեկնաբանություններ